ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Մտահոգներն ինչու էին լուռ Փաշինյանի հայտարարությունների ժամանակ

Մտահոգներն ինչու էին լուռ Փաշինյանի հայտարարությունների ժամանակ
07.12.2020 | 22:28

Արդեն մի քանի օր իշխանությունն ակտիվ քննարկում է ընդդիմության հանրահավաքում Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, եթե Փաշինյանը չհեռանա ինքնակամ, գազազած մարդիկ նրան կհեռացնեն։ Սա ըստ իշխանության, բռնության կոչ է, որը կարող է բախումների բերել։ Առաջին անգամ չէ, որ ընդդիմության հանրահավաքներին այդպիսի հայտարարություններ են հնչում, անցնող տարիներին ավելի սուր տեսակետներ էլ են հնչել իշխանությունների հասցեին։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ հանրահավաքային ելույթները միշտ էլ կոլորիտային, սուր ու հնչեղ են լինում։


Սակայն այսօր այնպիսի իշխանություն է իրար խառնվել այդ հայտարարության պատճառով, որի ողջ գործունեությունը սպառնալիքներով լեցուն է։ Նիկոլ Փաշինյանը, լինելով երկրի ղեկավար, այնպիսի հրահանգներ է տվել այս ընթացքում, որ ամենաթունդ ընդդիմադիրն անգամ չէր կարող իրեն թույլ տալ՝ ասֆալտին փռելուց ու պատերին ծեփելուց սկսած մինչև վզից բռնել, դուրս շպրտել։ Սակայն այս հայտարարությունները բնակնաբար բռնության կոչ չէին, քանի որ ասողն անձամբ Փաշինյանն էր ու ասածը վերաբերվում էր նախկինների։ Ուրեմն պետք էր այդ ամենի վրա աչք փակել։


Սակայն չգիտես՝ ինչու Մանուկյանի հայտարարությունից նեղվողները մի անգամ այդքան ակտիվ չքննարկեցին ԱԱԾ նախկին պետի այն հայտարարությունը, թե Փաշինյանը մի ակցիա զսպելու համար հրահանգել է Իջևանում արյան գետեր հոսեցնել։ Սա իշխանության ղեկավարի ուղիղ հրահանգ էր՝ իր բոլոր հետևանքներով։ Ինչու՞ չեք հիշում այն, ինչն իրոք սպառնալիք է, ինչու վարչական ոչ մի լծակ չունեցող ընդդիմության թեկնածուի խոսքը ձեզ այդքան վախեցնում է, իսկ երկրի ղեկավարի՝ իրավապահներին արյուն հեղելու հրահանգը սովորական է թվում։ Այլ բան է, որ Փաշինյանի խոսքը ձեզ համար արժեքավոր չէ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ